четверг, 1 марта 2012 г.

Երկիրը և մենք նշեցինք Մայրենիի օրը

Սքանչելի է հայոց լեզուն, նրա հնչյունների ներդաշնակությունը, նրա մեջ պահպանված հինավուրց, բայց միշտ երիտասարդ պահող շունչը ապշեցնող ներգործություն ունի,որը զգում են ք մեր նվիրյալների շնորհիվ: ,,Մայրենի լեզվի օր,, պետական տոնը համազգային հնչեղություն է ձեռք բերել և ցանկալի տեղ զբաղեցրել մեր տոնացույցում: Այսօր, առավել, քան երբևէ կարևոր է գրագետ ղոսքը, մայրենիի իմացությունը, քանի որ այն միաժամանակ այլ լեզուների յուրացման կամուրջ է հանդիսանում:
Փետրվարի 21-ին 8ա և 7բ դասարանների աշակերտների ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մալխասյանի ջանքերով կազմակերպվել էր դաս-միջոցառում՝ նվիրված Մայրենի օրվան:
Աշակերտներն ասմունքեցին,երգեցին և շնոևհավորեցին տոնի կապակցությամբ՝ մեկ անգամ ևս հորդորդորեցին մայրենիի նկատմամբ,որպես անփոխարինելի արժեքի,ունենալ ջերմ ու հոգածու վեևաբերմունք:

Комментариев нет:

Отправить комментарий