,,Հայը և հայկականը,,
Այս խորագին էր կրում այն ցուցապաստառը, որը պատրաստել էին 8ա դասարանի աշակերտները ՝ նվիրված Հայոց բանակի օրվան:
Հայ ու Հայաստան...
Հայոց երկիր, Հայոց աշխարհ, Հայոց հող...
Միթե հնարավոր է սպառել այն ամենը, ինչ կապված է հայի, հայկականի, հայոց աշխարի հետ:
Հազարամայակների ճամփորդ է հայը, որն իր երկար ճանապարհին հրաշքներ է արարել, կերտել է և կառւցել, դիմագրավել է թշնամուն և հայոց շունչն ու խոսքը հասցրել դարերին ու գնում է դեպի գալիք դարերը...
Արդեն որերորդ տարին է, որ մենք նշում ենք Հայոց բանակի օրը: ՈՒ մենք հպարտ ենք, որ ունենք անկախ Հայրենիք, Ազգային բանակ...
Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
Հազար տարիներ Հայոց բանակը:
Ապրի,՛ ինչքան շատ ապրե՛լ է, տևել,
Հազա՛ր տարիներ ու հազար դարեր:
Ապրի, ինչքան հայ դեռ պիտի ծնվի,
Հազար տարիներ ու հազար դարեր:
Ինչքան տենչ ունի և պաշտպան թևեր,
Հազար տարիներ՝ Հայոց բանակը:
Թող այնքան ապրի հայ ժողովուրդը,
Քանի ապրում է այս հողագունդը...