четверг, 1 марта 2012 г.

Երկիրը և մենք նշեցինք Մայրենիի օրը

Սքանչելի է հայոց լեզուն, նրա հնչյունների ներդաշնակությունը, նրա մեջ պահպանված հինավուրց, բայց միշտ երիտասարդ պահող շունչը ապշեցնող ներգործություն ունի,որը զգում են ք մեր նվիրյալների շնորհիվ: ,,Մայրենի լեզվի օր,, պետական տոնը համազգային հնչեղություն է ձեռք բերել և ցանկալի տեղ զբաղեցրել մեր տոնացույցում: Այսօր, առավել, քան երբևէ կարևոր է գրագետ ղոսքը, մայրենիի իմացությունը, քանի որ այն միաժամանակ այլ լեզուների յուրացման կամուրջ է հանդիսանում:
Փետրվարի 21-ին 8ա և 7բ դասարանների աշակերտների ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մալխասյանի ջանքերով կազմակերպվել էր դաս-միջոցառում՝ նվիրված Մայրենի օրվան:
Աշակերտներն ասմունքեցին,երգեցին և շնոևհավորեցին տոնի կապակցությամբ՝ մեկ անգամ ևս հորդորդորեցին մայրենիի նկատմամբ,որպես անփոխարինելի արժեքի,ունենալ ջերմ ու հոգածու վեևաբերմունք:

пятница, 27 января 2012 г.


                 ,,Հայը և հայկականը,, 
                                                                                                           Այս խորագին էր կրում այն ցուցապաստառը, որը պատրաստել էին 8ա դասարանի աշակերտները ՝ նվիրված Հայոց բանակի օրվան:                                                                                                
Հայ ու Հայաստան...
Հայոց երկիր, Հայոց աշխարհ, Հայոց հող...
Միթե հնարավոր է սպառել այն ամենը, ինչ կապված է հայի, հայկականի, հայոց աշխարի հետ:
Հազարամայակների ճամփորդ է  հայը, որն իր երկար ճանապարհին հրաշքներ է արարել, կերտել է և կառւցել, դիմագրավել է թշնամուն և հայոց շունչն ու խոսքը հասցրել դարերին ու գնում է դեպի գալիք դարերը...
 Արդեն որերորդ տարին է, որ մենք նշում ենք Հայոց բանակի օրը: ՈՒ մենք հպարտ ենք, որ ունենք անկախ Հայրենիք, Ազգային բանակ...
             Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը,
             Հազար տարիներ Հայոց բանակը:
             Ապրի,՛ ինչքան շատ ապրե՛լ է, տևել,
             Հազա՛ր տարիներ ու հազար դարեր:
             Ապրի, ինչքան հայ դեռ պիտի ծնվի,
             Հազար տարիներ ու հազար դարեր:
             Ինչքան տենչ ունի և պաշտպան թևեր,
             Հազար տարիներ՝ Հայոց բանակը:
             Թող այնքան ապրի հայ ժողովուրդը,
             Քանի ապրում է այս հողագունդը...